ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Շրջայց երկրաբանության թանգարանում

Շրջայց երկրաբանության թանգարանում
10.06.2015 | 16:13

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ծնողազուրկ, ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների երեխաների համար «Վորլդ վիժն» կազմակերպությունը կազմակերպել է շրջայց Երևանում:

Հիմնական կանգառը ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանն էր:


«Այս օրերին շուրջ 300 երեխա է այցելել թանգարան: Մեր նպատակն է, որ նրանք ավելի լավ ճանաչեն մայրենի բնությունը, իրենց իսկ բնակավայրի երկրաբանական առանձնահատկությունները, ծանոթանան տարածքի օգտակար հանածոներին»,- մեզ հետ զրույցում ասաց երկրաբանության թանգարանի վարիչ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, նշելով, որ Վարդենիսում է գտնվում Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը:


Թանգարանում անցկացվել է նաև Սևանի էկոլոգիական խնդրի կարևորության մասին դասընթաց:

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ